Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, այն այս տարի առավել ընդգծվեց, որովհետև նկարահանվել է նոր ֆիլմ՝ Վազգեն, վերջին սպարապետը, ինչը կդիտեմ ու կգրեմ կարծիքս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշել է Սիմոն Սարգսյանը։
Մինչ այդ մեր սերտ հաղորդակցություններից 2 օրեր միասին անցկացնելու պատմություն եմ ուզում պատմել ձեզ, ինչը շատ ավելի կբնորոշի նրան։
Ուրեմն՝ 1991-ի փետրվարին էր, օրերը չեմ հիշի, ցավոք, օրագիր չեմ պահել, Վազգեն Սարգսյանը, մեղրեցի Ավոն /կներեք ազգանունը չեմ հիշում, բոլորն իրեն այդպես էին դիմում, շատերն են ճանաչում/ հայրս ու ես երկու մեքենաներով գնացինք Շամշադին, Նոյեմբերյան, Իջևան։ Գիշեր, լուսաբացի դեմ ճանապարհ ընկանք, ձմեռ էր, ցուրտ։ Ես էլ Հատուկ գնդի Աշտարակի վաշտի կամավորներից էի, զինվորական։
Սպարապետին խնդրեցի, որ հատկապես Շամշադինում մի լավ ընկերոջ պիտի գտնեմ Չինարի գյուղից, խորհրդային բանակի, որ 2 տարի էր, ինչ ավարտել էի, ընկերոջս՝ Սարգիս Ապերյանին, ում փնտրում էի ֆեյսբուքյան էջիս նախորդ գրառմամբ ու գտա՝ հուրախությամբ։ Վազգեն Սարգսյանն էլ ոգևորվեց, ասաց ուզում է ներկա լինի մեր հանդիպմանը, նման տեսարաններ սիրում է, սիրով։ Երբ հասանք Շամշադին, անմիջապես ժողովների անցան, վարորդն այդժամ Մոսոն չէր, նա դժբախտություն էր ունեցել, բոյով, հաղթանդամ մյուս տղան էր, ասեցինք գնանք Չինարի, գտնենք Սարգիսին, քանի դեռ դուք ժողովի եք, մերժեց, հասկացանք, որ սկզբոնքային է, որ ուզում է ներկա լինել։ Իսկապես սկզբոնքային էր, որովհետև երբ պարզվեց, որ նույն զորամասում է Սարգիսը, ինքն էլ տեղի վաշտի մարտիկ, Վազգեն Սարգսյանը մի պահ խնդրեց բոլորին սպասել, ու հրամայեց ցույց տալ Սարգիս Ապերյանին, երբ ողջագուրվեցինք, այն ինչպես էր իրեն հատուկ ծիծաղով ոգևորվել, բոլորիցս ջերմ, էս Սարգիսն էլ, թե՝ Սիմոն էս Վազգեն Սարգսյանն ա ինձ գրկել, սենց ոնց կլինի ․․․ Մի համով, ջերմ, ուրախ, ցնծագին ժամանակ անցկացրեցինք ․․․
Այդ օրը ինչ որ հյուրանոց գնացինք, ցուրտ էր, անխնամ, ի վերջո վերադարձանք զորամաս, միևնույն սենյակում 6 հոգով քնեցինք, նույն կերպ նաև հաջորդ օրը։
Հաջորդ օրը Իջևան գնացինք, Ջեմմա Անանյանը դիմավորեց, մանրամասներն իհարկե չեմ պատմի, բայց շատ լարված դրություն էր, նախորդ գիշերը ադրբեջանցիները հարձակվել էին Իջևանից դեպի Ղազախ ճանապարհին ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում մի ռեստորան կար՝ Հայկական օջախ անվամբ, կիսահայկական, կիսադրբեջանական ձևավորումներով, կրակել էին այդ ռեստորանի վրա ու երկկողմանի զոհեր կային, Անանյանն առաջարկեց գնալ, տեսնել տեղում։ Ուրեմն առջևից գնում էր Իջևանի ռայկոմի քարտուղար Ջեմմա Անանյանի մեքենան, հետո Վազգեն Սարգսյանի, հետո մեր վիլիսը, զենքը բանկանաբար, պահել էի, բայց ամենացնցողը ադրբեջանական պոստով անցումն էր բետոնների շեղանցումով, երբ Անանյանը անգամ շարժում չարեց, ու իրեն հետևեցինք բոլորս։ Այն ինչպես էր կատաղել Վազգեն Սարգսյանը, ոնց էր գոռգոռում, ցնցված էր պարզապես՝ ինչպես բոլորս, ռեստորանից միայն պատերն էին մնացել, այն էլ արյունոտ։
Հաջորդիվ, երբ Իջևանից գնում էինք Նոյեմբերյան, ճանապարհին մի տեղ ադրբեջանական կողմից սկսեցին կրակել, համոզված եմ Վազգեն Սարգսյանն իր մեքենայից, հայրս մեր մեքենայից ռացիայով կապվեցին ոմանց հետ ու կրակն անմիջապես դադարեց։
Նոյեմբերյանից, անկեղծ ասած, ոչինչ չեմ հիշում, բացի եղևնենիների անտառում մի հացատանը ճաշելուց, որովհետև այն ժամանակ ԿԿԲ-ն ինձ համար ամենայի ու ամենավտանգավորի կերպար ուներ, սակայն մեկը հա ոտքի էր կանգնում ու երկար նոմենկլատուրային ու պաթոսային կենացներ էր ասում, ես էլ նստած էի Վազգեն Սարգսյանի ու հորս արանքում, հարցրեցի ով է, թե տեղի ԿԿԲ-ի պետը, ասի՝ սենց ԿԿԲ պետ կլինի, շալվարը կեղտոտ ու բուլավկայով ամրացրած ․․․ Մի լավ ու Սպարապետին բնորոշ ու յուրահատուկ ծիծաղով համեմված ժամանակ անցկացրեցինք։
Անցած օրը ֆիլմի մասին մամլո ասուլիսից հետո, իր կերպարում նկարահանված դերասան Խորեն Լևոնյանին հարցրեցի, թե իր քահ – քահ ու միայն իրեն հատուկ ծիծաղը հաջողվել է ստանալ, ասաց՝ հենց դա ի նկատի ուներ ասուլիսում, երբ ասում էր՝ ի սկզբանե պայմանավորվել են մեկին – մեկ նույն շարժումներով ու ձևերով խաղալ, թե՝ բնորոշել իրեն ու ընտրել են երկրորդը։
Թերևս շատերն՝ ինձ պես, Վազգեն Սարգսյանին հիշում են այդ ծիծաղով։ https://www.facebook.com/reel/1313256995992523
Բաց մի թողեք
Այս տարի երբ կնշվի Սուրբ Զատիկը
30 տարվա թալանից փող ստացածները որոշել են թալանածը ման գալ կոշիկներիս մեջ. Սիմոնյանը հայտնել է դրանց արժեքն ու լուսանկարներ հրապարակել
Ինչպես հանդես ենք եկել ընդդիմադիր, այդպես էլ ներկայանում ենք նույն դիրքերից․ Կարեն Մալխասյան