ԱԱԾ սպա Արամ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց են ընտրվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
«ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է կազմակերպիչներից մեկը, որի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. «Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը»:


Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները