10/03/2025

Մարտ ամսվա համար եղանակային էական փոփոխություններ կան, նախնական կանխատեսումը փոխվել է. Սուրենյան

Մարտ ամսվա նախնական եղանակային կանխատեսումներում էական փոփոխություններ կան, սկզբնական կանխատեսումը փոխվել է օդային նոր հոսանքների պատճառով:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ սկզբնապես հայտարարվել է նորմային մոտ տաք մարտ ունենալու մասին, սակայն նոր կանխատեսումը ցույց է տալիս՝ մարտին օդի օրական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր 3-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս:

Ըստ Սուրենյանի՝ մարտին Հանրապետության շրջաններում՝ լեռնային մարզերում, տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում կդիտվի +15, +20, որոշ մարզերում՝ 18, +20 կամ +20, +24 աստիճան, իսկ ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում ջերմաստիճանը լեռնային մարզերում կարող է հասնել -7, -12 աստիճանի, որոշ մարզերում՝ -2, -5 կամ -6,-10 աստիճան:

Նա նաև հավելել է, որ Իրաքից Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ, և առաջիկա 10 օրը հանրապետությունում ու ամբողջ Կովկասում կլինի տաք եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա ևս 10-13 աստիճանով: