«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը շրջակա միջավայի նախարար Հակոբ Սիմիդյանից հետաքրքրվեց, թե ԱԺ բերված նոր նախագծով որքան է թանկանալու Սևանի «սիգ» ձկնատեսակը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախարարը շրջանցեց հարցը` չներկայացնելով կոնկրետ սակագների մասին տեղեկություններ: Միայն ասաց, թե որսագողության համար նոր չափանիշներ են սահմանել, ջրային պարեկներն են գործի անցել և այլն:
Մինչդեռ իրականում, բերված նոր հարկատեսակով, մյուս ապրանքատեսակների թանկացմանը զուգահեռ թանկանալու է նաև Սեւանի էկոլոգիապես մաքուր սիգի գինը:
Նշենք, որ Հայաստանում միակ մատչելի ծովամթերքը սիգն է, որը հասանելի է քաղաքացիների համար, սակայն այն ևս թանկանալու է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սկզբի սիգի 1 կգ արժեքը այսօրվա 65 դրամից կդառնա 200 դրամ, բայց թանկացումները դեռ առջևում են»:






Բաց մի թողեք
Հիվանդը դու ես, եկեղեցին չի․ Պինդ պահիր բանալին։ Կարևոր չէ, որ ինչ ունես, չունես՝ կորցրել ես․․․
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար