«Եվս մեկ հաղթանակ Էդգար Ղազարյանին վիրավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցչի դեմ գործով:
Դատարանը, հիմք ընդունելով մեր փաստաբանական թիմի փաստարկներն ու հիմնավորումները, պարտավորեցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից։
Պատգամավորը անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Էդգար Ղազարյանի հասցեին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ:
Միաժամանակ Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին կվճարի 1 միլիոն ՀՀ դրամ որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում»:
Բաց մի թողեք
Ադրբեջանական կողմը Հայաստանին անհայտ կորածների հետ կապված ԴՆԹ համեմատության մեխանիզմ է առաջարկում
Կողմերը պետք է գան համաձայնության. Ամատունին՝ ԼՂ-ում մահացած կնոջ դիակը ՀՀ տեղափոխելու մասին
Հայրաքաղաքում հեգնում են, քննադատող քոմենթներ գրում սոցհարթակներում․ Տեսանյութեր