Մարտ ամսվա նախնական եղանակային կանխատեսումներում էական փոփոխություններ կան, սկզբնական կանխատեսումը փոխվել է օդային նոր հոսանքների պատճառով:
Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ սկզբնապես հայտարարվել է նորմային մոտ տաք մարտ ունենալու մասին, սակայն նոր կանխատեսումը ցույց է տալիս՝ մարտին օդի օրական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր 3-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս:
Ըստ Սուրենյանի՝ մարտին Հանրապետության շրջաններում՝ լեռնային մարզերում, տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում կդիտվի +15, +20, որոշ մարզերում՝ 18, +20 կամ +20, +24 աստիճան, իսկ ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում ջերմաստիճանը լեռնային մարզերում կարող է հասնել -7, -12 աստիճանի, որոշ մարզերում՝ -2, -5 կամ -6,-10 աստիճան:
Նա նաև հավելել է, որ Իրաքից Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ, և առաջիկա 10 օրը հանրապետությունում ու ամբողջ Կովկասում կլինի տաք եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա ևս 10-13 աստիճանով:
Բաց մի թողեք
Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է, նա երկրորդ անգամ տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկարներ
Դոգը հայտնվել է, ուղերձ հղել, բացատրել, թե ինչու է ետ կանգնել Գյումրու ընտրություններից․ Ձայնագրություն
Երկրաշարժը՝ Լոռու մարզի Գոգարան գյուղում․ Տեսանյութ