Մարտի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։
Ժամը 10:20-ի դրությամբ տուժածների և վնասների վերաբերյալ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր չեն ստացվել:
ՆԳՆ Փրկարար ծառայությունը ՏԻՄ-երի հետ այս պահին իրականացնում է միջոցառումներ՝ տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր վնասների հայտնաբերման ուղղությամբ։
Հարգելի՛ քաղաքացիներ, երկրաշարժի հետևանքով գրանցված վնասների, ինչպես նաև խորհրդակտվություն ստանալու համար զանգահարեք ՆԳՆ Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյան
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը իրազեկում է՝ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ։
Հիշեցնենք՝ մարտի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին, Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Բաց մի թողեք
Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն
Լրագրող Լիլիթ Աղեկյանին Գյումրիում ոստիկանությունից տեղափոխել են հիվանդանոց․ Լուսանկար
Ով է Հռոմի նոր պապը. ինչ անուն է նա ընտրել, առաջին ուղերձը