11/03/2025

Բաքվի շինծու դատավարությանը այսօր ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ինչ է ասել ․․․ Լուսանկար

Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։

Այսօր դատարանում ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխնանցմամբ՝ դատախազը Արկադի Ղուկասյանից հետաքրքրվել է, թե համաձա՞յն է «Մեծ Հայաստանի» գաղափարախոսության հետ, որին ի պատասխան՝ Ղուկասյանն այդ միտքը հեքիաթ է անվանել։

«Ես վաղուց չեմ հավատում հեքիաթներին, «Մեծ Հայաստանի» գաղափարը հեքիաթ է։ Ես ապրում եմ իրական կյանքով և երբեք դրան լուրջ չեմ վերաբերվել»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ասել է Արցախի նախկին նախագահը։

Բաքվում շինծու գործով դատավարությանն այսօր ցուցմունք է տվել Արկադի Ղուկասյանը