ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․
Մի ծիծաղելի դեպք պատեմ: Դե երևի գիտեք, որ ինտենսիվ հաճախում եմ մարզասրահ, և մարզասրահում պարապող տղաներից մեկը պատմում է, որ վերջերս մեկ այլ հաճախորդի հետ, ով Ռուսաստանից է, խոսում է Հայաստանի մասին և ասում. «Այ, տես, մեր երկիրն ինչ երկիրա, մեր երկրի ԱԺ նախագահը նույնիսկ գալիս է մեզ հետ նույն հանդերձասրահում փոխվելու, ազատ նույն սրահում մարզվում է»: Որին ի պատասխան ռուս երիտասարդը ծիծաղում և ասում է՝ «Вы- Армяне такие наивные, верите в такое. Откуда вы знаете что это не двойник». Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ, որ ես չեմ, երկվորյակս է)) Կամ իմ դեպքում երևի ավելի ճիշտ կլինի ասել՝ «կասկադյորը»:
Բաց մի թողեք
Լուսինե Թովմասյանը նորություն է հայտնել
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
Հուլիսի 2-ի աստղագուշակ․ Չի բացառվում մտերիմ մարդու հետ վեճը, հնարավոր է թյուրիմացություն