Այսօր Բաքվում կշարունակվի օկուպացված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Բաց մի թողեք
Բաքվի շինծու դատավարությանը այսօր ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ինչ է ասել ․․․ Լուսանկար
SMS հաղորդագրությամբ կեղծիք է տարածվում. պետք չէ տվյալներ փոխանցել
«Նոր տարի» հենակետը սահմանազատմամբ մնում էր Հայաստանի տարածքում, սակայն հանձնվել է Ադբեջանին