Մեր ընտրական գործընթացներում նոր երեւույթ է ի հայտ եկել` միանգամից մի քանի թեկնածու առաջադրելը: Սրա պատճառը, իհարկե, Ընտրական օրենսգիրքն է, ըստ որի՝ քվեների մեծամասնություն չստացած ուժերը կարող են միանալ միմյանց եւ իշխանություն ձեւավորել:
«Հրապարակ» գրում է․ Եվ մենք ունեցել ենք նախադեպեր, երբ ստացած քվեների քանակով որեւէ ուժի զիջող երկու փոքր կուսակցություններ միավորվել են եւ իշխանություն վերցրել տեղական մակարդակում: Այս ամենից «դասեր քաղած» քաղաքական ուժերը նախապես են հոգում կոալիցիոն գործընկերոջ հարցը: Եթե ավելի պարզ ասենք` քաղաքական ուժը կամ թիմը տվյալ տարածքում մեկից ավելի թեկնածուներ է առաջադրում, որ ընտրություններից հետո միացնեն ստացած մանդատները եւ համայնքում իշխանություն ձեւավորեն: Այդ տրամաբանությամբ են առաջնորդվել Նիկոլ Փաշինյանը եւ ընդդիմադիր որոշ շրջանակներ` Գյումրիում առաջադրելով երկուական, գուցե` անգամ երեք թեկնածու: Այսպես. իշխանությունը հանդես է գալիս Սարիկ Մինասյանով, բայց արեւմտամետների դաշինքը եթե անցողիկ շեմը հաղթահարի, ապա ՔՊ-ի հետ դաշնակցելու եւ իշխանություն վերցնելու հարցը կլուծվի:
Գյումրիում ասում են, որ նույն մեթոդն են որդեգրել նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերը: Ճիշտ է` նրանք իրենց դեմքով հանդես չեն գալիս, բայց Քոչարյանի հետ ասոցացվող թեկնածուներ են համարվում Վարդան Ղուկասյանը եւ Կարեն Սարգսյանը, իսկ Սերժ Սարգսյանի հետ` Ռուբեն Մխիթարյանը եւ Մարտուն Գրիգորյանը:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»