Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի անցողիկ շեմը հաղթահարեց ընտրապայքարի մասնակից 3 թեկնածու՝ Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։
Կառավարության հավանությանն արժանացած թեկնածուն էլ կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար այս անգամ՝ ի տարբերություն նախորդի, որի ժամանակ թեկնածուն մեկն էր, դիմել է 5 թեկնածու՝ փաստաբան Կարեն Բատիկյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը և Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը:
Կեսգիշերից հետո ավարտվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի համար մրցույթը։
Հանձնաժողովի կողմից ամենաշատ ձայներ հավաքեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը։ Այս փուլից հետո ընտրված թեկնածուները պետք է ներկայացվեն Կառավարություն, որտեղ հավանության արժանանալուց հետո նրանցից մեկը պաշտոնապես կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։
Հիշեցնենք՝ ՀԿԿ նախագահի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու, Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը և փաստաբան Կարեն Բատիկյանը ևս ցուցակում էին։ Վերջիններս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն էին ստացել։
Խորհրդի անդամները Բատիկյանի բարեվարքությունը գնահատեցին 90, Մաիլյանինը՝ 266, Մարտիրոսյանինը՝ 393, Նահապետյանինը՝ 439 և Քոչարյանինը 379 միավոր։
Նշենք, որ սա ՀԿԿ֊ի ղեկավար ընտրելու երկրորդ մրցույթն էր. առաջին անգամ միակ թեկնածուն ԱԱԾ-ական Ռաֆայել Երիցյանն էր, որը չանցավ։
Բաց մի թողեք
9 անձից բաղկացած արշավախումբ է մնացել Արագած լեռան ձնահյուսի տակ. 8 անձ դուրս է եկել, 1-ն անհետ կորել է
Երևան-Գյումրի ճանապարհին հողային աշխատանքներ կատարելիս մարդու գանգ ու ոսկորներ են հայտնաբերվել
Բեռլինում իրավապաշտպանները բողոքի ակցիա են արել՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին. Լուսանկար