Գյումրի կատարած այցից հետո ուժային կառույցները նոր քաղաքական հրահանգ են ստացել՝ կոմպրոմատներ հավաքել ընդդիմախոսների շրջապատի ներկայացուցիչների վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ այդմ, ընդդիմադիր կուսակցություններում եւ դաշինքներում ընդգրկված ցուցակների անձանց մասով կոմպրոմատների «փունջ» է պատրաստվում:
Գյումրու մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական հրահանգը ՔՊ-ի «սրտի» թեկնածու Սարիկ Մինասյանի ոչ հարազատ եղբոր միջոցով կիրագործվի, որը մարզում հայտնի` Շիրակի ԱԱԾ վարչության պետ Կամո Ներսիսյանն է:
Փաշինյանն ամեն գնով պատրաստվում է Գյումրիում իշխանությունը «վերցնել»՝ անգամ ցուցարարներից մարդ «գողանալով»:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց այս հարցի վերաբերյալ զրուցել Սարիկ Մինասյանի հետ, սակայն որեւէ ձեւով նա չարձագանքեց մեր զանգերին»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»