Իրավապաշտպան կազմակերպությունները, ակտիվիստները և մտահոգ քաղաքացիները հավաքվել են Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։
Բողոքի ակցիան կազմակերպել են Գերմանիայում հայերի կենտրոնական խորհուրդը, Խոցելի ժողովուրդների պաշտպանության ընկերությունը, Գերմանիայի «Տեոֆանու» ակումբը, «Ճանաչում – ընդդեմ ցեղասպանության» աշխատանքային խումբը, «Հանուն միջազգային փոխըմբռնման» կազմակերպությունը և Free Armenian Hostages քաղաքացիական շարժումը։.
Նրանք եվրոպացի առաջնորդներին կոչ են արել շտապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված։
Ակցիայի կազմակերպիչներն ուշադրություն են հրավիրել Ադրբեջանի կողմից հայերի պարբերական հալածանքների և քաղբանտարկյալներին բանակցություններում որպես առևտրի գործիք օգտագործելու վրա։
«Պահվող անձինք՝ ներառյալ Ռուբեն Վարդանյանը, գտնվում են անմարդկային պայմաններում, հաղորդվել է նրանց նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին։ Վարդանյանն այժմ հացադուլ է մանում, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Մենք չենք կարող լռել»,- հայտարարել է Հայերի կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շպանգենբերգը։
Բաց մի թողեք
Պատրաստ պայքարելու ձեր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար․ Հարցում
Անհրաժեշտ է արդյոք իրականացնել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Հարցում
ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կայո՞ւն է, հարցվածները պատասխանել են հետևյալ կերպ …