Համացանցում տարածվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի լուսանկարը, որն արվել է Reuters-ի լուսանկարիչ Կառլոս Օսորիոյի կողմից, երբ Թրյուդոն դուրս էր գալիս Համայնքների պալատից:
Լուսանկարիչը լուսանկարը հրապարակել է մարտի 10-ի առավոտյան, և միայն լուսանկարչի էջում այն այժմ դիտվել է մոտ 1 միլիոն անգամ:
Լուսանկարում Թրյուդոն է՝ կանաչ աթոռը ձեռքին։ Տեսնելով, որ իրեն նկարահանում են, քաղաքական գործիչը լեզուն հանել է՝ զվարճալի կերպար ընդունելով:
«Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր աթոռը տանում է Համայնքների պալատից Հիլ Օտտավայում,
Օնտարիո, Կանադա, 2025 թվականի մարտի 10»,- մակագրել է լուսանկարիչը լուսանկարը։
Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ընտրվել է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավար։ Նա կդառնա երկրի նոր վարչապետը։
Բաց մի թողեք
«Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է». Եվրահանձնաժողովի նախագահ
Ուկրաինական զորքերը Կուրսկի մարզը լքում են առանց կռվի. «Պետք չէ առաջ վազել»
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման