Այսօր՝ ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են Արագածի վրա որոնվող քաղաքացու դին։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս։ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Նախնական տվյալներով 8 լեռնագնացներ (Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած։
Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանի կինը երախտագիտություն է հայտնել դժվարին պահին աջակցելու համար և ամուսնու կյանքից մի դրվագ ներկայացրել. Տեսանյութ
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ներքին Չարբախում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. Լուսանկար
Մենք պատրաստ ենք ռևանշի. Ջոն վան’տ Սխիպ