Երեկ երեկոյան Թումանյան փողոցում ոստիկանությունը հերթական մասկի շոու-օպերացիան էր իրականացնում։ Այս անգամ որոշել էին իբր ապօրինի զենք կրելու կասկածանքով «ասֆալտին պարկեցնել» ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին։
Դիմակավորված անձինք «լուրջ դեմքով» կանգնեցրել էին Սուքիասյանին ուղեկցող Toyota Prado ամենագնացը, որում պատգամավորի թիկնապահներն էին գտնվում, և իրենց հատուկ էժանագին մեթոդներով բերման ենթարկել՝ իբր ապօրինի զենք են կրում։ Ասացին՝ չորս անձ է՝ «օպերացիայի» արդյունքում բերման ենթարկվել։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նշված չորս անձինք ազատ են արձակվել։ Այսինքն՝ ոչ մի ապօրինի զենք էլ չի հայտնաբերվել նրանց մոտ։
Պարզվում է, ընդամենը ՆԳՆ-ի հերթական էժանագին շոուն է եղել, որ պարբերաբար կազմակերպում է մայրաքաղաքի փողոցներում, ու հիմա էլ որոշել են այդ շոուի մասնակցի դարձնել իշխանական պատգամավորին ու թիկնապահներին։
Բաց մի թողեք
Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում
ՀՀ իրավապահ համակարգն ու գողական աշխարհն անկարող են «Կոկո»-ին գտնել
«Պայծառ ժողովրդավարական ապագայի» խորհրդանիշ ու մարմնավորում, մնացել է Եվրոպան, իսկ ԱՄՆ-ն միացել է «չարերի» ճամբարին