«Գյումրու ընտրություններից առաջ իշխանությունն այլեւս չի կարողանում քողարկել իր ջղաձգումները։ Շուրջօրյա ռեժիմով աղմկահարույց շոուներ են բեմադրվում՝ իշխանության՝ շրիշակից ցածր վարկանիշը բարձրացնելու եւ այս անգամ էլ ընտրություններում հաղթելու համար:
«Հրապարակ» թերթը գրում է. Այդ ճանապարհին չեն խնայում անգամ յուրայիններին․ նախօրեի գիշերը մասկի-շոու արեցին Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի նկատմամբ, երեկ գլխավոր դատախազը միջնորդություն ուղարկեց ԱԺ՝ երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, հերթական` 5-րդ անգամ բերման էր ենթարկվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թիկնազորը, որն օրինական կարգով ձեւակերպված ծառայություն է մատուցում:
Ուրբաթ օրը ՔՊ-ի հետ փակ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել իր տագնապներն ու վախերը Գյումրու ընտրությունների հետ կապված եւ հասկացրել է թիմին, որ դա իրենց վերջի սկիզբն է լինելու, ուստի յուրաքանչյուր ոք պետք է անմասն չմնա մարտի 30-ին կայանալիք ընտրություններից։
Տեղեկացանք նաեւ, որ Փաշինյանն ուժային կառույցներին հրահանգել է՝ ինչքան հնարավոր է, շատ աղմկահարույց գործեր բացահայտել եւ հրամցնել հանրությանը, որ համոզեն, թե ինքը կատարում է իր խոստումները»:






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7