«Բաքվի բանտերում պահվող եւ խոշտանգվող հայ գերիների վերադարձի հարցը օրեցօր թիվ մեկ օրակարգ է դառնում ե՛ւ Հայաստանում ե՛ւ դրա սահմաններից դուրս, ինչը ակնհայտորեն սկսել է անհանգստացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տարբեր հարցումներով ամենամտահոգիչ թեման վերջին օրերին հայ գերիների վերադարձն է, որի մասին քննարկումներ են իրականացվում եվրոպական կառույցներում, Փարիզում է ընթրիք կազմակերպվել Ֆրանսիայի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ, ԱՄՆ նախագահին նամակ է ուղարկվել` քրիստոնյա հայերին ազատ արձակելու խնդրանքով:
Եվ այս ստվերում է հայտնվել Նիկոլ Փաշինյանն իր իշխանության հետ, որին բոլոր կողմերը, ներսում թե դրսում, համարում են անկարողների խումբ:
Հիշեցնենք, որ 2020 եւ 2023 թվականներից տարբեր իրավիճակներում գերեվարված մի խումբ հայերի Բաքվի բանտերում մինչ օրս խոշտանգում են, որի մասին առաջին բարձրաձայնումը արեց Ռուբեն Վարդանյանը: Արդեն 24 օր նա կյանքն ու առողջությունը մաշեցնող հացադուլով շարունակում է պայքարել բոլոր գերիների ազատության եւ առողջության համար, ու նրա այդ քայլը ակնհայտորեն տվել է իր արդյունքը` համընդհանուր ուշադրության տեսանկյունից:
Նիկոլ Փաշինյանն իր անկարողությունից մե’կ թուրք լրագրողների հետ է հանդիպում (եւ ոչ մի խոսք դեռ չկա՝ ինչ է նա ասել մեր գերիների մասին), մե՛կ հրահանգում է՝ իր ընդդիմախոսներին «փռեն ասֆալտին», մե՛կ էլ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրում:
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության անկարողությունը փորձում է կոմպենսացնել ներքին ճնշումներով»:






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7