13/03/2025

Արցախցիներն ակտիվացել են

Աշխարհաքաղաքական զարգացումները ոգեւորել են նաեւ արցախցի քաղաքական գործիչներին։ Մոտ 2 ամիս է՝ Արցախի ԱԺ-ն հաճախակի նիստեր է անում Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում:

«Հրապարակ» գրում է․ Անգամ հանձնաժողովների նիստեր են անում, որոշումներ ընդունում, միջազգային կառույցների հետ են շփվում՝ հույս ունեն, որ կկարողանան միջազգային օրակարգ մտցնել արցախցիների վերադարձի հարցը։

Նաեւ քննարկում են Արցախի նախագահի ժամկետը լրանալուց հետո նոր ընտրություն չանելու, բայց լիազորությունների շարունակականությունն ապահովելու հարցը` իրավական ճանապարհներ են քննարկվում, եւ մոտ են լուծմանը:

Ասացին, որ կա քաղաքական կոնսենսուս, որ նախագահը պետք է շարունակի կատարել իր պարտականությունները։