«Շաբաթ՝ մարտի 15-ին, մեկնարկելու է Արմավիրի եւ Շիրակի մարզերի ՏԻՄ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ մարտի 28-ը` 24:00-ն։ Քվեարկության եւ դրա նախորդ օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը բավականին խիստ հրահանգել է, որ «պարտվել չկա, պետք է ձգտել` հավաքելու 50 + ձայն» եւ քաղաքապետ դարձնելու իրենց թեկնածուներին: Սակայն այդ հավանականությունը բավականին փոքր է:
Տեղեկացանք, որ այսօր՝ նախընտրական քարոզարշավից առաջ, տեղի է ունենալու ՔՊ վարչության հերթական նիստը, որի ընթացքում ակնկալվում է, որ հստակ գործողությունների պլանը կդրվի սեղանին՝ գովազդային վահանակներից ու պաստառներից մինչեւ քվեախցիկ ուղղորդելու գործողությունների շարքը։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Գյումրի համայնքում գրանցված հետեւյալ կուսակցությունների ու դաշինքների շարքը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -1 Սարիկ Մինասյան
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» – 2 Վարդան Ղուկասյան
«Ապրելու երկիր» կուսակցություն – 3 Կարեն Մալխասյան
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 4 Կարեն Սիմոնյան
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» – 5 Արտյոմ Թումանյան
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 6 Լեւոն Բարսեղյանի առաջնորդությամբ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 7 Սուրեն Սուրենյանց
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 8 Մարտուն Գրիգորյանի
«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 9 Ռուբեն Մխիթարյան:
Իսկ Փարաքար համայնքում գրանցվել են հետեւյալ կուսակցություններն ու դաշինքը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1 Լյուդվիգ Գյուլնազարյան
«Միասնություն» կուսակցությունների դաշինք – 2 Վալոդյա Գրիգորյան
«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 3 Դավիթ Մինասյան
«Կայունություն» կուսակցություն – 4 Գոռ Սարիբեկյան
Այսպիսով, առաջիկա շաբաթները Գյումրիում եւ Փարաքարում թեժ են լինելու»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները