Մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Շիրակի փողոցի 84 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում էր, քանի որ մինչ նրանց ժամանումը ավտոմեքենաների կուտակում էր տեղի ունեցել, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոբուսը տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
ԱԺ ընդդիմությունը կողմ կքվեարկի՞ ՔՊ նախագծին
Ինչպես է Բագրատ Սրբազանի առողջական վիճակը․ Փաստաբան
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել