«Ալեն Սիմոնյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները վերջին շրջանում մի այլ կարգի ջերմացել են, սա նկատել են թիմակիցները:
«Իրավունք» թերթը գրում է. Ըստ ՔՊ աղբյուրների, մինչեւ վերջերս Ալենն իր «քիփերին» անընդհատ սրում էր Փաշինյանի դեմ, բայց հիմա հակառակ պատկերն է։ Ասում են՝ Փաշինյանը մի քանի ժամանոց առանձնազրույցի է ունեցել Ալենի հետ ու այդ զրույցի ժամանակ հասկացրել, որ իրեն դեմ գնալով՝ ջրում է ընդդիմադիրների բոստանը:
Հետո էլ ուրախացրել է Ալենին, թե նրա գլխավոր մրցակից Անդրանիկ Քոչարյանին հասկացրել է, որ վեր-վեր չթռնի ԱԺ նախագահի գլխից։
ՔՊ-ում սրանով են պայմանավորում, որ վերջերս Անդրանիկ Քոչարյանը տեղը-տեղին սսկվել է, իսկ Ալեն Սիմոնյանն ուրախությամբ անում է այն, ինչ ասում է Փաշինյան Նիկոլը»:
Բաց մի թողեք
Ինչ է իրական Հայաստանը Փաշինյանի խոսքի ու ճանճի տզզոցի արանքում
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ․ Լուսանկար
Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. ՆԳ նախարարը մնաց միայնակ