«Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները: Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը:
«Հրապարակ» գրում է․ Խոսքը միջազգային հայցերի հետքաշման եւ սահմանին երրորդ երկրներին պատկանող ուժեր չտեղակայելու մասին է։ Հայաստանի ԱԳՆ-ն շտապեց աչքալուսանք տալ, թե` «Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման»։ Սկսել են խորհրդակցություններ «ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ»։
Չնայած ՔՊ-ականներից ոմանք երեկ այս հայտարարությունն ակտիվորեն տարածում էին, սակայն մասնավոր զրույցներում խոստովանում էին, որ սա չի նշանակում, թե պայմանագիրը ստորագրվելու է՝ Բաքուն ածանցյալ պահանջներ է առաջ քաշել: Խոսքը Սահմանադրությունը փոխելու մասին չէ, որին Փաշինյանը համաձայնել է, այլ 350 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձի, Զանգեզուրի միջանցքի եւ Հայաստանի «ռազմական հանցագործներին» Բաքվին հանձնելու, ինչի մասին արդեն քանի անգամ հայտարարում է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը։






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7