26/04/2025

Միանգամից ասեք, որ մարդիկ իմանան, թե խաղաղությունն ինչ գին ունի․ Տեր-Աբրահամյան

Մարտական եղբայրության առաջնորդ Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը

Ասում ա` «ժողովուրդը խաղաղություն ա ուզում»:  Դասական դեմագոգիա: Ժողովուրդն, իհարկե, խաղաղություն է ուզում: Ոնց որ ասես, ժողովուրդն ուզում է լավ բաները լինեն, վատ բաները չլինեն: Կամ` ուզում է, որ լույս լինի, ոչ թե մութ լինի, տաք լինի, ոչ թե ցուրտ:

Հարց այն է, թե ուր է խաղաղությունը:

Մի հատ թուղթ է համաձայնեցրած, անունը ԽՊ: Ուռա:

Բայց դիմացի կողմն ասում է, էդ թուղթը լավ է, որ համաձայնեցված է, բայց չեմ ստորագրի` մինչև պայմաններս չկատարես:

Ու որ ասես, անսպասելի է էդ դիրքը, հաստատ չի:

Ով գոնե նվազագույնը ծանոթ է ադրբեջանական քարոզչությանը, գիտի, որ տարվա 365 օրվանից 360 -ը նրանք ասում էին` չենք ստորագրի` մինչև Անկախության հռչակագրից չհրաժավեք ու ՄԽ չլուծարեք:

Բայց սա էլ քիչ է:

Ասում է, էդ երկու պայմանը, որ կատարես, թուղթը ստորագրենք, ես էլի պայմաններ ունեմ ու պահանջներ:

Ու էդ պահանջների ցանկն էլ մի առանձին թուղթ կարան կազմեն:

Ընդ որում` էլ ավելի ուժեղ պահանջներ են, քան եղածները:

Ասում է` քո ուզած զենքը պետք է չառնես, ինձ մի հատ միջանցք պետք է տաս, երկրիդ անունը ես ասելու եմ` Արևմտյան ադրբեջան, ու էդ երկիր մենք պետք է վերադառնանք: Համ էլ ճիշտ կլինի, որ ինքդ քեզ ագրեսոր ճանաչես, ու փոխհատուցես գործածդ մեղքերդ: Պլյուս` ռեգիոնից դուրս երկների հետ հարաբերություններդ պետք է սահմանափակ լինեն:

Ու թե մեկը սրանք էլ անլուրջ է ընկալում, թող հիշի, թե մինչև հիմա քանի էդպիսի բաներ անլուրջ ընդունում, ու ինչով ավարտվեց այդ վերաբերմունքը:

Այսինքն` ստորագրում ես խաղաղության պայմանագիր, ու դրանից հետո, թեման ոչ թե ավարտվում է, այլ թեժանում է:

Որովհետև էս պահանջները, որոնք ԽՊ-ից դուրս են, դրանք այնպիսի պահանջներ չեն, որ իրար ներկայացնում են միմյանց հետ խաղաղ ապրող պետություններ: Դրանք թշնամանքի շարունակության պահանջներ են: Երևի նույնիսկ ամոթ է դա հավելյալ շեշտել:

Էդ պահանջներին պետք է ինչ որ վերաբերմունք ցույց տաք` ձեր բաղձալի թղթի ենթադրյալ ստորագրումից հետո:

Կամ պետք է ասեք, դե խաղաղություն ենք ուզում, եկեք էդ պահանջների շուրջ էլ բանակցենք: Ու ի վերջո կատարեք, դե որովհետև խաղաղություն եք ուզում, ու այլընտրանքը պատերազմն է:

Կամ պետք է ասեք, չէ, սա արդեն շատ է, չենք համաձայնվելու: Այսինքն` փաստացի կռվի ճամփով եք գնալու, որովհետև ձեր չէն պետք է ուժային ապահովություն ունենա:

Էսքան պարզ բանը հասկանալու համար միթե բավարար չէ միջին ունակությունների ուղեղ ունենալ: Ինչն է սրա բարդ:

Եթե պետք է ընդունեք այդ պահանջներն էլ, միանգամից ասեք, որ մարդիկ իմանան, թե խաղաղությունն ինչ գին ունի: Գուցե այդ ժամանակ, էլ չուզեն «խաղաղություն»:

Իսկ, եթե պետք է մերժեք ու փաստացի կռիվ անեք, բա իմաստը որն է կռվից առաջ հերթով բոլոր հնարավոր դիրքերը զիջել ու հայկական ինքնությունը կազմաքանդել:

Ես շատ կուզենամ, որ ցանկացած մարդ , որ համարում է, որ էս ամենում կա իրոք խաղաղություն ոչ թե համացանցով արձագանքի, այլ գա դիմացս կանգնի, նայի աչքերիս մեջ ու ասի, հա, Հրանտ, սա խաղաղության պրոցես է: Ես կսպասեմ: