ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում:
Նույնը, ինչ ստացվում է, երբ բանակից խուսափած և կյանքում` քուչում անգամ կռիվ չարած, ռազմավարական մտածողության նշույլ անգամ չունեցող գրչակը իրեն երեւակայում է գերագույն գլխավոր հրամանատար: Այսինքն, պարտություն, կործանում ու ավեր:
Մեր ժողովրդին մի՛ «նորաձևեք», այ խունվեյբիններ, գիտությունն ու կրթությունը մոդայիկ շոր կամ ակնոց չի, որ հագնեք եւ կարծեք, որ այլևս կիրթ եք ու գիտակ: Ոչ էլ խաղամոլության նման արատ է, որ որոշել եք պարտադրաբար սահմանափակել «ակադեմիական քաղաքի» համակենտրոնացման ճամբարում, մի քաղաքականություն, որն այլ երկրներում կիրառվում է խաղատների կամ ալկոհոլ սպառելու օբյեկտների նկատմամբ:
Իրականում սրանց ուզածը ոչ թե կրթությունն է, այլ ազգի «վերակրթությունը» կամ, ավելի ճիշտ` «վերադաստիարակությունը», որի տակ հասկանում են «անառողջ հայրենասիրության» արմատական բնաջնջումը հանուն Ալիեւի ու Էրդողանի կողմից տրվելիք կադաստրի թղթով Հայաստանի»:
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան