«Իրավիճակի սրման միտումներ են նկատվում Բալկաններում: Մասնավորապես, Բոսնիա են մուտք գործել ՆԱՏՕ լրացուցիչ ուժեր, այն լարվածության ֆոնին, որ առաջանում է Բոսնիայի կազմում գտնվող Սերբական Հանրապետություն սահմանադրա-իրավական տարածքի շուրջ»:
Այս մասին գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Նա նշում է, որ խոսքը Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի հնարավոր ձերբակալության մասին է․ «Դատարանը օրեր առաջ նրան դատապարտել է մեկ տարի ազատազրկման, միջազգային կարգավորողի հրահանգները չկատարելու համար:
Սերբական Հանրապետությունը Բոսնիայի տարածքում լինելով սահմանադրա-իրավական տարածք, որ ձևավորվել է Բալկաններում 1992-95 պատերազմից հետո, ենթակա է միջազգային կարգավորումների: Դոդիկը սակայն քայլեր է ձեռնարկում Սերբական Հանրապետության տարածքում Բոսնիայի կենտրոնական իշխանության ազդեցությունը սահմանափակելու համար:
Այս իրավիճակի ֆոնին թերևս ուշագրավ է այն, որ ըստ տեղեկության, Միլորադ Դոդիկը ստացել էր ԱՄՆ նախագահ Թրամպի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, սակայն չէր մեկնել, քանի որ Բոսնիայում ԱՄՆ դեսպանատունը չէր տվել վիզա:
Երկու օր առաջ Թրամպի հյուրն էր ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ռյուտեն: Ենթադրվում է, որ զրույցը կարող էր լինել բարդ, հաշվի առնելով Թրամպի մոտեցումները ՆԱՏՕ հարցում, եվրոպական անվտանգության հարցում:
Բալկաններում Թրա՞մպն է գնում իրավիճակը լարելու միջոցով Եվրոպայի ու ՆԱՏՕ այսպես ասած եվրոպական մասի վրա ճնշում առաջացնելու ճանապարհով, թե՞ հակառակը»։
Բաց մի թողեք
Եթե անգամ Վեհարանը գրավեն, դա չի նշանակելու, թե իշխանությունը հասավ հաջողության
Բոլորը մի կողմ պետք է դնեն իրենց տարաձայնությունները և կարողանան գոնե այս ազգի նկարագիրը պահպանել
Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում հարուցելն անօրինական է․ Փաստաբան