Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մարտի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, ծրագրվում են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պաշտոնական այցով Ադրբեջանի Հանրապետություն է մեկնել Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։
Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Նշվում է, որ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ Ալի Ահմեդովը, ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար Փոլադ Բյուլբյուլօղլուն և այլ պաշտոնյաներ։
Ավելի վաղ ռուսական մամուլում տեսակետերներ են հնչել, թե Մատվիենկոյի այցը նպատակ ունի որոշակիորեն լիցքափափել երկու երկրների միջև՝ վերջին շրջանում նկատվող քաղաքական լարվածությունը:
Բաքվում մեղադրանքներ են հնչում Մոսկվայի հասցեին՝ ադրբեջանական ավիաղուիներին պատկանող ուղևորատար օդանավի՝ Ղազախստանում կործանման համար:
Վերջերս էլ Ադրբեջանի իշխանությունները ծանուցեցին Բաքվում Ռուսական տան փակման մասին:
Բաց մի թողեք
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է, բայց խուսափում է պաշտոնական նախազգուշացումից Ադրբեջան այցելելու մասին՝ չսրելու հարաբերությունները Բաքվի հետ
ԱՄՆ – Ադրբեջան – Բելառուս, ժողովրդավարության հոտ չի գալիս
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում