Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը հեռացել է Ֆրանսիայից եւ մեկնել Դուբայ՝ դատարանի թույլտվությամբ։ Այս մասին հայտնում է AFP պարբերականը։
Դուրովը վերջին ամիսներին ապրել է Ֆրանսիայում եւ գտնվել է դատական հսկողության ներքո՝ կապված իր հանդեպ սկսված հետաքննության հետ։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր Լե-Բուրժեի փարիզյան օդանավակայանում՝ 24 թվականի օգոստոսին։ Նա մի քանի օր մնացել է կալանքի տակ, իսկ հետո 5 միլիոն եվրոյի գրավով ազատ է արձակվել՝ երկու անգամ ոստիկանություն ներկայանալու պարտավորվածությամբ։ Նրան արգելվել էր հեռանալ Ֆրանսիայից։






Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ