Կառավարությունն ապրիլի 1-ից նախատեսում է կրճատել տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը։
«Հրապարակ» գրում է․ Ապրիլից մինչեւ հունիս պետությունից աջակցություն կստանան բացառապես 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող արցախցիները, մինչեւ 18 տարեկանները եւ կենսաթոշակառուները:
Այն էլ՝ անձը 40 հազար դրամ, 50-ի փոխարեն։ Կառավարության այս որոշումը հազարավոր արցախցիների զրկելու է ժամանակավոր տանիքից, չեն կարողանալու բնակարանների վարձերը վճարել եւ հայտնվելու են փողոցում։
Մեր տեղեկություններով՝ այս օրերին արցախցիները քննարկում են բողոքի գործողությունների ծրագիր, նախատեսում են առաջիկայում զանգվածային ակցիաներ իրականացնել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով չդադարեցնել աջակցության ծրագիրը կամ էլ իրենց ապահովել բնակարաններով։
Բաց մի թողեք
«Ստեղս հասավ»․ Փաշինյանի ժեստը՝ Ալիևի հետ հանդիպումից դուրս գալուց հետո. Տեսանյութ
11 հազար 200 դոլարը վերականգնել են
Փաշինյան – Ալիև հանդիպման չերևացող կողմը