Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի մարմինը պարեկները հայտնբերել են ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա, իսկ եթե վարորդը ամրակապված լիներ, հնարավոր է՝ վթարը ողբերգական ավարտ չունենար, քանի որ, ըստ մասնագետի, ավտոմեքենայի վարորդի նստատեղի հատվածն այդքան էլ վնասված չէ:
Բաց մի թողեք
ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարել է ընդամենը նկատողություն
Տեսանյութեր ԱԺ-ից, ինչպես են հղի կնոջը հրում, ինչպես հակառակորդն հարվածելու փոխարեն խփում են յուրայինի ՔՊ-ականի դեմքին
ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց․ Արթուր Սարգսյանը դուրս եկավ նիստերի դահլիճից․ Տեսանյութ