Տեղեկություն ունենք, որ մոտ օրերս պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որ 2019 թ․ սեպտեմբերին է նշանակվել, առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով:
«Հրապարակ» թերթը գրել է․ Մանուկյանը եւս Թորոսյանի ընկերներից է, ինչպես «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի դեռեւս գործող տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ օրերս պաշտոնը կզիջի ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։
Ուռուցքաբանականի տնօրեն Նարեկ Մանուկյանին փոխարինողի անունն առայժմ հայտնի չէ, սակայն համակարգում խոսում են, որ Մանուկյանի ազատումը պացիենտների կողմից «նվիրատվությունների» պատճառով է եղել։
Դեռեւս անցած տարվա վերջերին Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել մի շարք ԲԿ-ներում` պետպատվերով բուժվող պացիենտների կողմից նվիրատվությունների հայտնաբերման նպատակով։







Բաց մի թողեք
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի
Նոր կարգալույծի հարազատներն էլ են ՀԱԵ քահանաներ․ Լուսանկար