Լուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք՝ հաշվի առնելով նաև մեր ընթացիկ համախմբումն ու առաջիկա արդարացի բողոքի ակցիաները:
Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«ՀՀ իրավապահ մարմինները փոխանակ լուրջ հետաքննություն սկսեն Տիգրան Ուլուբաբյանի քստմնելի խոշտանգման հիմնավոր ահազանգի վերաբերյալ, ակնհայտ հետապնդումներ են սկսել նրա փաստաբան, հայտնի արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանի դեմ:
Լուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք՝ հաշվի առնելով նաև մեր ընթացիկ համախմբումն ու առաջիկա արդարացի բողոքի ակցիաները:
Հորդորում եմ բոլորին վաղը մասնակցել այս բողոքի ակցիային: Ես էլ կմասնակցեի, եթե Հայաստանում լինեի»:
Նախօրեին Վանաձորում ոստիկանների կողմից խոշտանգված Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը ահազանգել էր, որ իր դեմ արշավ է սկսվել ՔԿ-ի եւ ՆԳՆ-ի կողմից: Նա կոչ էր արել այսօր 14:00-ին հավաքվել ՔԿ-ի շենքի մոտ, ապա երթով շարժվել դեպի ՆԳՆ:
Բաց մի թողեք
ՀՀ իշխանությունների ու թուրք-ադրբեջանական տանդեմի ջերմ հարաբերությունների ֆոնին շարունակվում է հայ գերիների գործով «դատավարությունը»
Ի՞նչ սպասել նման ոչ թափանցիկ կառավարությունից, իհարկե ոչ հայանպաստ արդյունքներ. Կոստանյան
ԱՄՆ պետդեպարտամենտի անունից Սյունիքը պաշտոնապես հայտարարում է «վիճելի տարածք»