Ռուբեն Վարդանյանի խնդրանքով նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը տեսանյութով երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ոչ հեշտ իրավիճակում աջակցել են իրենց ընտանիքին:
Վերոնիկա Զոնաբենդը տեսանյութը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի «Ֆեյսբուք»-ի էջով՝ միաժամանակ՝ մի դրվագ է պատմելով Վարդանյանի կյանքից:
«Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, ձեր աջակցության և նամակների համար, ոչ այնքան դյուրին ժամանակահատվածում: Դա մեծ ուժ է տալիս՝ շարունակելու հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու և, որ մենք կարող ենք հաղթահարել դժվարությունները, որոնց հիմա բախվել ենք: Բարեբախտաբար, անցյալ շաբաթ Ռուբենը դադարեցրել է հացադուլը և մենք շարունակում ենք առաջ ընթանալ»,- ասել է Զոնաբենդը՝ ներկայացնելով Ռուբեն Վարդանյանի կյանքից մի ոգեշնչող դրվագ:
Բաց մի թողեք
Նշված հետևությունների անհիմն լինելու մեջ յուրաքանչյուրը կարող է համոզվել
Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա, 2-ն՝ անչափահաս․ Լուսանկար
«Դալմա մոլ»-ից հանում են Ազատություն Սամվել Կարապետյանին պաստառը