Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամ, ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Գաբրիել Չենբերջյանի կալանավորման պահանջով ՀՀ գլխավոր դատախազի հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից ՄԵՐԺՎԵՑ»:
ՀԳ Հիշեցնենք, որ դատախազությունը տեւական ժամանակ է փորձում է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չենբերջյանի կալանավորմանը հասնել, սակայն դատարանները մերժում են: Այս անգամ էլ փաստորեն Վճռաբեկ դատարանը` վարույթ չընդունելով բողոքը, ուժի մեջ է թողել երկու ատյանների որոշումը, որոնք մերժել էին կալանքի միջնորդությունը:
Բաց մի թողեք
Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ «սալյարկայի գործը» նորից դատարանում է` իմպիչմենթի ֆոնին
Լրագրող Հակոբ Կարապետյանին բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ և իրականացվում է նախաքննություն
65-ամյա տանտերը պատշգամբում դանակnվ հարվածներ է հասցրել իր փեսային․ ինչ է հայտնի