Մարտի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Թբիլիսյան խճուղու բազմահարկ շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։
ՀՀ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 51-ամյա Սամվել Գ.-ն է, ով Թբիլիսյան խճուղի 2ա շենքից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ որ հարկից է նա նետվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով է ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր կարգ
Yandex Armenia-ն իրական ժամանակում ցույց կտա Երևանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի երթևեկությունը․ Լուսանկարներ
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից տուժած քաղաքացին մահացել է