Մարտի 24-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կորյունի փողոցի 6 հասցեում գործող խանութից գողացել են մեծ քանակի թանկարժեք հեռախոսներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 05։15-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ կոտրել է Կորյուն փողոցի 6 հասցում գործող, իրեն պատկանող «Նատուրալ Մոբայլ» խանութի դռան փականը, մուտք գործելով ներս` սրահի ցուցափեղկից գողացել է թվով 14 հատ «Iphone» տեսակի բջջային հեռախոս:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։






Բաց մի թողեք
Աղջիկների վեճ՝ Բրյուսովի համալսարանում. ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ձերբակալվել են․ ՆԳՆ
Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել․ Լուսանկար
ՔԿ-ն հաստատեց՝ Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի