Շուրջ հարյուր տարվա պատմություն ունի Սյունիքում հիմնադրված <ԷԼՈԼԱ> կաթնամթերքի գործարանը: 1920-ական թվականներին հիմնադրված գործարանը անվանել են՝ <Գորիսի պանրագործարան>, <Գորիսի Մայր պանրագործարան>, <Վերիշենի պանրագործարան> ԲԲԸ:
Գործարանն իր արտադրանքն այսօր արտահանում է մի շարք երկրներ, որոնք իրենց ուրույն տեղն են գտել՝ Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի շուկաներում:
<ԷԼՈԼԱ>-ի աշխատանքներն այսօր ղեկավարում է Հարություն Ծատրյանը:
Հ. Ծատրյանը ծնվել է 1978 թ. Խնձորեսկ գյուղում՝ մանկավարժի ընտանիքում: Տեղի միջնակարգ դպրոցը 2001 թվականին ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարան:
Աշխատանքի է անցել որպես մարքեթոլոգ, մեկ տարի աշխատել է Նեքին Խնձորեսկի դպրոցում՝ փոխտնօրեն` զբաղվել է նաև բիզնեսով:
2003թ. աշխատել է բանկային համակարգում, հիմնադրել է հաշվապահական ծառայությունների մատուցման և խորհրդատվական ծառայություն, որի համահիմնադիրն է մինչ այսօր:
2003 – 2009 թթ. աշխատել է <Հայէկոնոմբանկի> Գորիսի մանաճյուղում՝ վարկային մասնագետ, այնուհետև կառավարիչի տեղակալ:
2011 -2019 թթ. աշխատել է <Արարատ> բանկի Գորիսի մասնաճյուղի կառավարիչ:
2014 – 2019 թթ. միաժամանակ եղել է <Հին Խնձորեսկի վերականգնման և զարգացման հիմանադրամ>-ի տնօրենը:
Մինչև 2021 թ. ֆինանսական խորհրդատվություն է իրականացրել մի շարք ընկերություններում:
2021թ. առաջարկ է ստացել ղեկավարելու <ԷԼՈԼԱ> ընկերութունը:
Ընկերությունում իրականացված աշխատանքների, հաջողությունների, խնդիրների մասին զրուցեցինք <ԷԼՈԼԱ> ընկերության տնօրեն Հարություն Ծատրյանի հետ:
Պարոն Ծատրյան, ե՞րբ է հիմնադրվել ընկերությունը, ում կողմից, ի՞նչ տեսականիներ են արտադրվում։
– 2002թ. Էդիկ Պատվականի Հարությունյանը գնել է <ԷԼՈԼԱ> ընկերությունը, որն այս տարածքում կաթնամթերքի վերամշակմամբ՝ մասնավորապես պանրի տարբեր տեսականնիների արտադրությամբ զբաղվող ընկերություն է: 2004 թ. վերանվանվել է <ԷԼՈԼԱ>: Անվանումը կապված է սեփականատեր ամուսինների անունների հետ: Այս տարիների ընթացքում մեծ ներդրումներ են կատարվել նրանց կողմից:
2004-2008 թթ. գրանցվել է արտադրության շեշտակի առաջընթաց, այդ ժամանակահատվածում ընկերության գործադիր տնօրենն էր հիմնադիր նախագահի որդին՝ Պատվական Էդիկի Հարությունյանը: Ներկայումս ընկերության գլխավոր տնօրենն է, գործարանի ամբողջ առաջխաղացումը՝ նրա նվիրված աշխատանքի արդյունքն է:
Տասը տարի շարունակ այստեղ իր գործունեությունն է ծավալել նաև հիմնադրի քրոջ որդին՝ Էրիկ Հարությունյանը: Աշխատել է ընկերությաև հիմնադիր նախագահի հետ և մեծ ավանդ ունի ներդրած այս գործում:
Այս պահին ունենք մի քանի տասնյակ արտադրատեսականի, որոնք ներկայացված են ՀՀ-ի, Ղազախստանի, Թութքմենիայի և ԱՄՆ-ի շուկաներում: Փոքր քանակով ենք արտահանում Ղազախստան և Թուրքմենիա: Ներկայումս աշխատանքներ ենք իրականացնում Արաբական երկրներ արտահանելու ուղղությամբ:
Մենք աշխատում ենք բացառապես անարատ կաթով: Պանրի տարբեր տեսականիներին զուգահեռ արտադրվում են պաստերիզացված կաթ, թան, թթվասեր, քամած մածուն, կաթնաշոռ, կարագ, հալած յուղ և պսկաթան, որն արդեն բավականին ճանաչված է:
ԽՍՀՄ տարիներին արտադրվում էր <Չանախ> պանիր, իսկ 2003-2004 թթ. հետո արտադրվում են բազմազան՝ <Չանախ>, <Լոռի>, <Սուլուգունի> պանրի տեսակներ: Դրանից երկու տարի հետո ստեղծվում է թթու կաթնամթերքի արտադրամաս: Ըստ էության ԷԼՈԼԱՆ այն առաջին ընկերություններից մեկն է, որն անցնում է ստանդարտի, այդ թվում պանրիտեսակների փաթեթավորման: Ներկայումս ավելի մեծացրել ենք թթու կաթնամթերքի արտադրության տեսակարար կշիռը:
– Ձեր ընկերությունն ունի՞ իր սեփական անասնաֆերման:
– Մեր ընկերությունը չունի սեփական ֆերմա և նպատակ էլ չունի ունենալ: Դրանով մենք նպաստում ենք տարածաշրջանի կենսամակարդակի զարգացմանը, որովհետև մենք աշխատում ենք տարածաշրջանի շուրջ 450 ֆերմերների հետ: Կաթը մթերում ենք Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններից, մի փոքր մաս էլ Վայոց ձորի, Կապանի բարձրադիր գոտիներից, անտառամերձ գյուղերից, տնտեսությունների հետ ունենք կնքված պայմանագրեր:
– Մինչև սպառողին հասնելը, պատրաստի սննդամթերքը, որտե՞ ղ է ենթարկվում փորձաքննության։
– Մենք տեղում ունենք երկու լաբորատորիա, մեկն արագ ստուգման լաբորատորիան է, երկրորդն՝ ավելի լայն կտրվածքով լաբորատորիա, փորձաքննությունների համար է նախատեսված: Ցավոք սրտի չունենք միկրոբիոլոգիական լաբորատորիա, սակայն այդ բացը լրացնում ենք Գորիսում գործող լիցենզավորված ընկեևրությունների հետ կնքված պայմանագրով: Յուրաքանչյուր արտադրությունից առաջ, հետո և ընթացքում կատարում ենք անհրաժեշտ փորձարկումներ:
– Ինչ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն։
– Խնդիրներ շատ կան, ցավոք սրտի 44 օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածում մենք զգում ենք այդ բացասական հետևանքները: Հայտնի է, որ մինչև 2022 թ. Արցախում խոշորագույն մատակարարը եղել ենք մենք: Ներկայումս զրկված ենք այդշուկայից: Այնուհետև, 2023 թվականից ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով զրկվել ենք նաև ռուսական շուկայից, որը մեր արտահանման ամենամեծ շուկան էր:
Խնդիրներից բացի, մենք ունենք նաև ձեռքբերումներ, հաջողություններ, օգտվում ենք տարբեր ծրագրերից:
– Ի՞նչ մասնագետներ են աշխատում արտադրությունում։
– Մեր ընկերությունում հիմնականում աշխատում է պրոֆեսիոնալ թիմ, առանց դրա անհնար է: Նրանք աշխատում են հայ ինժեներների կողմից արտադրված, ինչպես նաև Եվրոպայից, Չինաստանից ներմուծված սարքավորումներով:
– Ի՞նչ կցանկանաք ավելացնել։
– Մեր ընկերությունն առաջնորդվում է հետևյալ կարգախոսով. <Զգացե՜ք բնական կաթի համը>: Այս կարգախոսը ինձ մոտ է առաջացել ընկերությունում 2-3 տարի աշխատելուց հետո, քանի որ մենք աշխատում ենք բացառապես անարատ կաթով: Ապրելով գյուղում՝ այդ ժամանակ հասկացա, որ ցավոք սրտի, նույնիսկ նոր ծնված երեխաները չեն իմանում անարատ կաթի համը, շատ դժվար է մարդկանց համոզել, որ մենք աշխատում ենք բնական անարատ կաթով:
Որոշ ժամանակ առաջ, հայկական շուկայում պահանջված դարձավ ոչ բնական, ոչ անարատ կաթնամթերքը, խոսքը անհասկանալի ծագման կաթնամթերքի ֆաբիրկատների մասին է: Ներկայումս կառավարության և համապատասխան գերատեսչությունների կատարած աշխատանքի շնորհիվ, ընդունվել է որոշում, որ պետք է վաճառակետերում տարանջատվեն բնական հումքով արտադրված և ոչ բնական հումքով արտադրված կաթնամթերքներիտեսականիները՝ նարնջագույն և կանաչ ֆոնի վրա: Իրականում ՀՀ-ում արտադրվող կաթը երբեք չի բավարարել ներքին շուկան:
Մեր նպատակն է, որ մեր սպառողն իմանա, թե ինչ բան է անարատ, բնական կաթը: Սա մեր գլխավոր նպատակն է և մենք երբևիցե մեր նպատակների իրականացմանը չենք դավաճանում: Ինչքան էլ դժվար լինի, շահութաբեր չլինի՝ դա մեր ընկերության սեփականատերերի միակ պահանջն է:
Հուսանք, որ ՀՀ-ում սպառողը ճիշտ կգնահատի և կընտրի բնականը:
Մ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Բաց մի թողեք
Դոլարը էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ ապրիլի 29-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
ՀՀ հավաքականի կազմում միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն․ Մխիթարյան
Ապրիլի 29-ի աստղագուշակ․ Ցանկության դեպքում, կարող եք շատերին խելքահան անել