ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեկուսացել է ՔՊ-ական գործընկերներից:
ՔՊ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ հատկապես ԱԺ վերջին նիստերի ընթացքում Քոչարյանը ներկա է եղել բացառապես քվեարկություններին ու արագ հեռացել է:
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները նշում են, որ Քոչարյանն անգամ խորհրդարանում չի մնացել. ԱԺ դահլիճից իր աշխատասենյակ է շտապել ու արագ հեռացել խորհրդարանից:
Բանն այն է, որ ԱԺ-ում լրագրողին վիրավորելու դեպքից հետո ՔՊ-ական պատգամավորները միայն փնովել են Քոչարյանին, նախկինի պես չեն հրճվել նրա ասածներից, ինչի հետևանքով Անդրանիկ Քոչարյանը դեպրեսիայի մեջ է ընկել, ու դա է պատճառը, որ այս լիագումար նիստի ժամանակ արհամարհանքով է վերաբերվել բոլորին ու ցույց է տվել, որ նեղսրտած է ՔՊ-ականների վերաբերմունքից»:
Բաց մի թողեք
ՔՊ-ի սրտի դատավոր Արմեն Դանիելյանը կրկին ներգրավված կլինի Սամվել Կարապետյանի գործում . նա պետք է ինքնաբացարկ հայտնի
Լուրջ անհանգստություններ էլեկտրաէներգետիկ համակարգում
Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ