ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքացիական պայամանագիրը» կոչ է արել իր կողմնակիցներին Գյումրու ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո թիթեռ նկարել և ուղարկել Արման Թաթոյանին՝ որոշելու լավագույն թիթեռի նկարը:
Այս կերպ ՔՊ-ն փորձ է արել հեռու պահել Արման Թաթոյանին հանրային մթնոլորտը մխտռելու էժանագին փորձերից:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքացիական պայմանագիրը» կդիմի դատարան՝ Արման Թաթոյանի կողմից հնչեցված և որոշ լրատվամիջոցներում արտատված զրպարտող հայտարարությունների մասով՝ թե իբր «ՔՊ-ն ընտրողներին ստիպում է նկարել իրենց քվեաթերթիկը»։
Ինչպես նաև դիմելու ենք ԿԸՀ-ին մամուլում և սոցիալական ցանցերում լռության օրվա կանոնի բազմակի խախտումներով ՔՊ-ի դեմ տարվող հսկայածավալ հակաքարոզչության մասով՝ Բագրատ Գալստանյանի, այլ քոչարյանասերժական ուժերի և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից։ Հիշեցնեմ, որ այդ խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության։
Զարմանում եմ, թե որոշ ստահակներ ի՞նչ աստիճանի թքած ունեն Ընտրական օրենսգրքի և օրենքների վրա առհասարակ և թե ի՞նչ աստիճանի են կուրացած սերժաքոչարյանականներին ամեն գնով ծառայելու մոլուցքից։






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան