26/04/2025

Փաշինյանի երկրպագուները հուսահատության ճիչեր են արձակում

Երբ Փաշինյանն ասում է , որ  «Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է», մեծարգո թավիշին  «սկսում են քրքրել»  նաև մինչև հիմա իրեն հավատացողները, մոլի երկրպագուները։

Դրանք հուսախաբված մարդու ճիչ – աղաղակներ են, որոնք հույս են փայփայել, որ Փաշինյանը հատիկ առ հատիկ նախկինների թալանը հետ կբերի ու կվերադարձնի իրենց։

Ընդամենը մեծարգոյի ֆեյսբուքյան էջից մի քանի մեջբերում կանեմ, որոնք, մեղմ ասած, հուսահատության ճիչեր են․ «Ինչ կարգի եք մարդկանց զզվացրել ու հուսախաբ արել, որ նախկիններն են նորից ընտրվում»,  «Շատ ցավալի է որ հասցրել եք էն օրին, որ Լենինի զավակներն ադքան ձայն են հավաքում»,  «Էնքան էշի ականջում  քնեցիք, նայեք մարդիկ ում են իրենց ձայնը տալիս»,  «Այսինքն ՎարՏանիկը էլ մեղք չունի՞»,  «Դու մսխեցիր մեր հեղափոխական քվեները, քաղաքացիների անունից չփորձես խոսել, ափսոս մեզ, որ պայքարեցինք քո ու քո նմանների համար»,  «Բա՜, Նիկոլ ջան, 7 տարվա անգործությունը, թավշյա թավիշը, Ձեր մեջ` կոնկրետ իշխանությունը նախկիններից վերան սեփական հարստացմանը ուղղվածներին անպատիժ թողնելը, սրանա բերել, մարդիկ կոմկուս են ընտրում», «Մեր կատարած հեղափոխության կմախքն է մնացել»,  «Իշխանությունը օրինական հանձնում եք փաստորեն։ Բայց իմացեք,որ այս վայրենիները ձեր հետ թավիշ չեն խաղալու։ Ու ինչքան մարդ , որ ձեզ ա պաշտպանում,  էսքան տարի ու հայհոյանքների արժանանում, բոլորին փուռն եք տալու»,  «Ափսոս մեր վստահությունը»,  «Շնորհավոր բոլորիս հավայի անց կացրած 7 տարին»,  «Ինչու՞ սկսեցիք սպառվել, ինչու ՞… հեղափոխություն արեցիք, բա ով՞պիտի պահի ..․ »։

Հասմիկ Բաբաջանյան; Hraparak.am