Արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ «Sputnik Արմենիայի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է այս թեման։
«Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,- ասել են ԱԳՆ–ից։
Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն` կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունի չի կրում հանրային բնույթ։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ ՀԱՊԿ բյուջե չվճարի իր անդամավճարը, կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել»։
Երևանի հրաժարվելը ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը, հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան. «Ցավոք, Հայաստանի ղեկավարության նման դիրքորոշումը մեզ չի մերձեցնում»։
Բաց մի թողեք
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննվում է Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդությունը. Լուսանկարներ
Փաշինյանին Եգիպտոսում ձեռքի հետ են ընդունել․ Տեսանյութ