19/04/2025

Փաշինյանը գիշերը հերթական «զոհերի» ցուցակ է պատրաստել. «Աղազարյանին երանի եք տալու»

«Գյումրիի եւ Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները կանտրոլից դուրս են բերել Փաշինյան Նիկոլին։

«Իրավունք» թերթը գրում է. Նրան մոտ կանգնած աղբյուրների համաձայն` վերջինս գիշերը հերթական «զոհերի» ցուցակ է պատրաստել:

«Դուք տենց իմ անունի հետ խաղա՞ք, դե ժերտվա տալ չեք տեսել, Աղազարյանին երանի են տալու որոշ սուտի նվիրյալներ»,-ըստ նույն աղբյուրների՝ մտմտում է Փաշինյանը։

Ասում են, թե «բեզագալովչնի» բոլորը՝ կառավարության ու ԱԺ ներկայացուցիչները շունչները պահած սպասում են, թե երբ է ազդարարվելու «ժերտվաների» ցանկը»:

«Հրապարակը» գրում է. Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է տեռոր եւ ռադիկալ փոփոխություններ անել իշխանական թիմում՝ ցույց տալով, որ դժգոհ է բոլորից եւ կատարում է իր նախընտրական «խոստումը»` որ եթե ՔՊ-ն չհաղթի, գլուխներ կթռչեն: Հույս ունի, որ ոմանց «զոհաբերելով»` 26-ի ընտրություններին ընդառաջ իրենց ռեյտինգը կբարձրանա:

Հնարավոր է անգամ ԱԺ խմբակցությունում «չիստկա» անի` ազատվելով, օրինակ, Անդրանիկ Քոչարյանից ու Վիլեն Գաբրիելյանից։ Ի դեպ, ՔՊ-ում ավելի շատ հուզվել են ոչ թե Գաբրիելյանի` Գյումրիում անադեկվատ պահվածքից, այլ այն հայտարարությունից, որ իշխանությունը 2026-ին չի լինելու։ ՔՊ-ականները երեկ չէին բացառում, որ Վիլենը որոշ շրջանակների ուղղորդմամբ հատուկ գնացել է Գյումրի, որ վարկաբեկի ՔՊ-ին։ Մեզ ասացին, որ նրա պահվածքի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում։ ՔՊ-ում կարծում են նաեւ, որ իրենք աշխատել են գերլարումով, Գյումրիից տուն չեն եկել, եւ պարտության պատճառը ոչ թե իրենք են, այլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Այն, որ իրենց վարկանիշը «պլինտուսից» ցածր է, գիտի նաեւ Փաշինյանը․ պատահական չէ, որ նա չմասնակցեց եզրափակիչ հավաքին, որ ՔՊ-ի պարտությունն իրեն չվերագրվի։

Translate »