Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա՝ այս անգամ ներկայացնելու իր ղեկավարած համակարգի 2024 թ․ հաղորդումը, որը, ըստ օրենքի, ԱԺ-ն քննարկում եւ ի գիտություն է ընդունում։
«Հրապարակ» գրում է․ Շուրջ 200 էջից 30-ը նվիրված է դատախազի միջազգային այցերին, հանդիպումներին, լուսանկարներով ցուցադրել են նրա «նվաճումները»։
Հաղորդման համաձայն, 2023 թ․ համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 337-ով (2023-ին՝ 20.024), միջին ծանրության հանցագործություններինը նվազել են 595-ով (2023 -ին՝ 12.848), ծանր հանցագործություններինը նվազել են 598-ով (2023-ին՝ 6 116 ), առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 422-ով (2023-ին՝ 1678):






Բաց մի թողեք
«Էլվինա Մակարյան. չկայացած համերգ», որ տեղի ունեցավ 18 տարիներ անց․ Լուսանկար
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար