Երևանում մարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ դեմքի գազային ինչ-որ նյութ փչելու հետևանքով «դեմքի շրջանի այրվածք, հարցական» ախտորոշմամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Իրավապահները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գոռ Մ․-ն է։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ մարտի 29-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, նշված խաչմերուկում վիճաբանության ժամանակ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Լիլիթ Ս․-ն իր մոտ եղած «պղպեղային օդամղիչով» փչել է Գոռ Մ․-ի աչքերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Բաց մի թողեք
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները