Ապրիլի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակի կամրջից քաղաքացին ցած է նետվել:
Պարեկներն ու համայնքային ոստիկանները տարածքում ստուգողական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերել են տղամարդու մարմին, բժիշկներն արձանագրել են նրա մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Բաց մի թողեք
Կառավարության մոտ նստացույց անող ընտանիքի անդամները տեղափոխվել են Մարալիկի սոցբնակարան
Մյասնիկյան պողոտայում «Օպել»-ը կոտրել է լուսակիրն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կա տուժած․ Լուսանկար
Ուջան բնակավայրի մոտակայքում բшխվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ փրկարարները դուրս են բերել մեքենայում արգելшփակված քաղաքացուն. Լուսանկար