Մարտի 28-ին՝ ժամը 02։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Տերյան փողոցի «Յանս» ակումբի մոտ վիճաբանություն է, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից «Ձախ հոդի վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ։
ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Արեն Ծ․-ն է։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Արեն Ծ․-ի ընկերը հայտնել է, որ ժամը 01։20-ի սահմաններում Տերյան 76 հասցում գործող «Յանս» ռեստորանի դիմաց անհայտ անձի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով մոտեցել են վերջինիս, որը առաջացած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իրեն, ընկերոջը և Երևանի բնակիչ 27-ամյա Սևադա Հ․-ին:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին։

Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է