ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով ու հետիոտնային անցման վրա հրաշքով են փրկվում 2 հետիոտներ, որոնցից մեկը՝ մանկասայլակով երեխա տեղափոխելիս է լինում:
Մինչդեռ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը հայտարարում է, թե մեր թուրը կտրում է՝ ով ուզում է լինի օրինախախտ վարորդը, կհայտնաբերենք, անհրաժեշտության դեպքում էլ «կփռենք ասֆալտին»:
Արդյո՞ք այս պարագայում պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, կհայտնաբերի օրինախախտ վարորդին, թե կառաջնորդվեն՝ «դե կառավարական ավտո ա, մեր թուրը չի կտրում»:
Մամուլում տեսանյութ է շրջանառվում, որում, ըստ հրապարակումների, ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով հետիոտների համար:
Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ նշված մեքենայի վարորդը տուգանվել է կարմիր լույսի տակով անցնելու և հանդիպակաց երթևեկելու համար։
Բաց մի թողեք
Թե՛ Խոզնավարի, թե՛ հարևան Արավուսի ու Խնածախի բնակիչները գիշերները չեն քնում
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը
Հայ հեղինակները Թուրքիայի արտգործնախարարի մասին գիրք են գրել Մոսկվայում․ Լուսանկար