Էլիզա Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Գաղտնալսել և հրապարակել են Սիզոնսի այգու հանրահավաքի մասնակիցների հեռախոսային խոսակցությունները:
Սա սրիկայություն է, բացի դա՝ պետական հանցագործություն է:
Մարդկանց հեռախոսային խոսակցությունները վերահսկում են, ապա ապօրինի կերպով տալիս են նփ-ին՝ որպես վարկաբեկիչ նյութ, նա էլ իր թերթի ֆբ էջով տարածում է: Մի քանի հանցակազմ՝ մեկ պրոցեսում:
Սա եթե մտնի ՄԻԵԴ, ամենայն հավանականությամբ, միջազգային մեծ սկանդալի կվերածվի: Այս մարդիկ անթաքույց կերպով՝ պետական ռեսուրսը, օպերատիվ հետախուզական տվյալները, որը գաղտնիք է հանդիսանում և ոչ մի պարագայում հրապարակման ենթակա չէ, այն էլ՝ մասնավորի կողմից, օգտագործում են իրենց քաղաքական օպոնենտների դեմ:
Գաղտնալսված անձինք անհապաղ պիտի դիմեն փաստաբանների՝ իրավական գործընթաց սկսելու համար.
ինչո՞ւ են իրենց գաղտնալսել, ի՞նչ հիմքով, ի՞նչ օպերատիվ տվյալների հիման վրա, և եթե հանցակազմ կա իրենց զրույցներում՝ ինչու՞ քրեական վարույթ չեն նախաձեռնել, իսկ եթե չկա, ապա օրենքը անձնական զրույցների պարագայում հստակ նշում է, որ դրանք ոչնչացման ենթակա են: Հետևաբար, կատարվել է մեծ հանցագործություն՝ իրավապահ մարմինների անմիջական մասնակցությամբ»:

Բաց մի թողեք
Պատկերացնո՞ւմ եք՝ Սահմանադրական դատարանը չեղարկի ընտրությունների արդյունքները
Եղբայրությունից դեպի հակազդեցություն. Լեհաստանը վիճում է Ուկրաինայի հետ
Երևի Բաքվում չեն նայել Ն․Փ․ և Co ելույթները․․․ Դավիթ Գալստյան