Անցած հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փակ քվեարկությունից առաջ ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր արել:
Ըստ մեր լավատեղյակ աղբյուրների՝ ՔՊ-ական պատգամավորները բավականին ընդդիմադիր դիրքերից են խոսել խմբակցության փակ նիստի ժամանակ:
Պարզվում է՝ մի խումբ ՔՊ-ականներ բավականին կոպիտ եւ դեմ են արտահայտվել դատախազ Աննա Վարդապետյանի բերած միջնորդությանը, ըստ որի պետք է երկու պատգամավորներին՝ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին զրկեին անձեռնմխելիությունից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականներից դեմ են արտահայտվել պատգամավոր Արսեն Թորոսյանը, Լուսինե Բադալյանը, Բաբկեն Թունյանը, Արման Եղոյանը, Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաեւ Անդրանիկ Քոչարյանը, որոնք նշել են, որ դատախազի բերած հիմքերը բավականին թույլ են 2 պատգամավորի դեպքում էլ, եւ պետք չէ գնալ այդ քայլին։
Պատգամավորները, սակայն, ստիպված են եղել քվեարկել, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից արդեն «հրահանգ-վերաբերմունք» էին ստացել, որ իրենք պետք է այդ 2 պատգամավորներին անպայման զրկեն անձեռնմխելիությունից եւ դատախազ Վարդապետյանին «ձեռնունայն չթողնեն»»։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է